Վրաստանի հավաքականը պատրաստվում է Հայաստանի հետ ընկերական խաղին

Վրաստանի հավաքականը պատրաստվում է Հայաստանի հետ ընկերական խաղին

PanARMENIAN.Net - Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Հայաստանի հետ ընկերական խաղին, որը տեղի կունենա փետրվարի 9-ին «Ցիրիոն» մարզադաշտում:

Վրացական պատվիրակությունը կանգ է առել Լիմասոլի Poseidon Beach հյուրանոցում՝ Հայաստանի հավաքականի հարևանությամբ, հայտնում է worldsport.ge-ն:

Բոլոր հայ ֆուտբոլիստներն արդեն Կիպրոսում են և պատրաստվում են խաղին: Հայաստանի ու Վրաստանի հավաքականների մարզիչներ Վարդան Մինասյանն ու Թեմուր Կեցբայան հայտագրել են 20-ական ֆուտբոլիստների: Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---