Արթուր Աբրահամի մարզիչը համոզված է, որ հայ բռնցքամարտիկը չի հիասթափեցնի իր երկրպագուներին

Արթուր Աբրահամի մարզիչը համոզված է, որ հայ բռնցքամարտիկը չի հիասթափեցնի իր երկրպագուներին

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները պատմել է, որ իր սանը հիանալի պատրաստվում է մենամարտին, որը տեղի է ունենալու փետրվարի 12-ին Գերմանիայում: Աբրահամի մրցակիցը լինելու է Ստեփան Բոժիչը (Խորվաթիա):

«Արթուրն իր կարիերայի անցումային փուլում է, բայց բացարձակ ուժ չի խնայում մարզումների ժամանակ: Նա պետք է ոչ միայն հաղթի, այլ պետք է դա անի իր ոճով: Ես համոզված եմ, որ նա չի հիասթափեցնի իր երկրպագուներին»,- Վեգների խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:

Դա միջանկյալ հանդիպում է «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ, որում Աբրահամը հանդիպելու է Անդրե Ուորդի հետ (ԱՄՆ): Մենամարտը, հավանաբար, տեղի է ունենալու մայիսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---