8 հայ ծանրորդներ Ծաղկաձորում կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

8 հայ ծանրորդներ Ծաղկաձորում կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջնության ավարտից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանը համալրել է հավաքականի կազմը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականի կազմում Ծաղկաձորում մարզվելու են Սմբատ Մարգարյանը, Սամվել Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը, Արայիկ Միրզոյանը, Աղասի Աղասյանը, Էդգար Գևորգյանը, Գևորգ Պողոսյանը և Արթուր Բաբայանը:

«Մենք նախապատրաստվելու ժամանակ դեռ ունենք, և եթե մարզիկները հավաքների ժամանակ բարձր արդյունքներ ցուցաբերեն, ապա բոլորը հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել ԵԱ-ում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Պողոս Պողոսյանը:

Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Կազանում ապրիլի 1-17-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---