Դավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում 4 մարտի 2011 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Բուենոս Այրեսում մեկնարկեցին Դևիսի Գավաթ - 2011-ի 1/8 եզրափակչի հանդիպումները Արգենտինայի և Ռումինիայի հավաքականների միջև: Առաջինը ելույթ ունեցավ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որի մրցակիցը Ադրիանա Ունգուրան էր:Խաղը Նալբանդյանի համար դյուրին չէր, թենիսիստը ստիպված եղավ չորս սեթ խաղալ: Նալբանդյանը խաղը շատ ակտիվ սկսեց և արդեն առաջին սեթում 6:3 հաշվով առավելության հասավ: Նա հաղթանակով ավարտեց նաև երկրորդ սեթը` 6:2: Երրորդ սեթում Ունգուրան բարելավեց իր խաղը, սկսեց ավելի ակտիվ գործել և 7:5 հաշվով հաղթանակ տարավ: Վերջին` որոշիչ սեփում Նալբանդյանը կարողացավ հավաքվել և 6:4 հաշվով հաղթել: Արգենտինա-Ռումինիա դիմակայության առաջատարն առայժմ արգենտինացիներն են 1:0 հաշվով: Այս հանդիպումից հետո կորտ դուրս եկավ երկրորդ զույգը` Խուան Մոնակո (Արգենտինա) – Վիկտոր Խանեսկու (Ռումինիա): Մեկ օր անց Խուան Իգնասիո Չելա – Էդուարդո Շվանկ զույգը կմրցի Վիկտոր Խանեսկուի և Խորի Տեկաուի հետ: Նալբանդյանն իր երկրորդ հանդիպումը կանցկացնի մարտի 6-ին Վիկտոր Խանեսկուի հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |