ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը մրցակցուհիներից առաջ է 0,5 միավորով

ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը մրցակցուհիներից առաջ է 0,5 միավորով

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Դոհայում կկայանա կանանց ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին տուրը: Էլինա Դանիելյանը, չնայած նախավերջին տուրում Պիա Կրամլինգից (Շվեդիա) կրած կրած պարտությանը, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով, նա իր մոտակա մրցակցուհիներից` շվեդ շախմատիստուհուց և Համպի Կոներից (Հնդկաստան) առաջ է 0,5 միավորով:

11-րդ տուրում հայ շախմատիստուհին կխաղա Անտուանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ:

Լիլիթ Մկրտչյանը նույնպես զիջեց 10-րդ տուրում և միավոր կորցրեց Կոների հետ պարտիայում: Նա 4 միավորով 8-րդ տեղում է և վերջին տուրում իր ուժերը կչափի Մարտա Ֆյեռոյի (Էկվադոր) հետ: Երկու հայ շախմատիստուհիներն էլ սպիտակ ֆիգուրներով կխաղան:

Առաջնության հաղթողը 6500 եվրո կստանա, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազ. եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---