Դավիթ Նալբանդյան. Ունգուրի հետ խաղի ժամանակ ցավն անտանելի էր, բայց ես հանուն իմ երկրպագուների չէի կարող հրաժարվել պայքարից

Դավիթ Նալբանդյան. Ունգուրի հետ խաղի ժամանակ ցավն անտանելի էր, բայց ես հանուն իմ երկրպագուների չէի կարող հրաժարվել պայքարից

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատար Դավիթ Նալբանդյանը Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում Ադրիան Ունգուրի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատմեց, թե ինչու չհրաժարվեց խաղից որովայնի սուր ցավերի պատճառով:

«Որովայնի ցավն իսկապես ինձ շատ էր անհանգստացնում: Գրիժան նույնպես հիշեցրեց իր մասին: Երբեմն ցավն ուղղակի անտանելի էր, բայց ես հանուն իմ երկրպագուների, որոնք եկել էին ինձ սատարելու, չէի կարող հրաժարվել պայքարից: Ես ջանում էի խաղալ` չմտածելով ցավի մասին: Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթանակ տանել»,- Նալբանդյանի խոսքն է մեջբերում առաջնության պաշտոնական կայքը:

Թենիսիստը խոստովանել է, որ խաղի ժամանակ պարզապես ճչում էր ցավից, և դա ամենավատ պահերից մեկն էր, որը նա երբևէ ապրել է կորտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---