Հայաստանի առաջնության առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»

Հայաստանի առաջնության առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին տուրի երրորդ խաղը:

Արարատի «Այգ» մարզասրահում 2010թ. Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Իմպուլսին»: Միակ գոլի հեղինակ դարձավ Վարազդատ Արոյանը:

Հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկական միավոր են վաստակել «Արարատը», «Բանանցը», «Միկան» ու «Շիրակը»:

«Գանձասար»-«Ուլիս» չորրորդ խաղը տեղի կունենա մարտի 24-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---