Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել «Ամբերի» մրցաշարում19 մարտի 2011 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին մեկնարկել է ավանդական 20-րդ «Ամբեր» մրացաշարի 6-րդ տուրը: Լևոն Արոնյանը, որը «կույր» շախմատի ու արագ շախմատի մրցաշարերում գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հանդիպել է Ալեքսանդր Գրիշչուկի (ՌԴ) հետ: «Կույր» պարտիան ավարտվել է ոչ ոքի: Այդպիսով, Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է այդ խաղատեսակի մրցաշարային աղյուսակը: Արագ շախմատի պարտիայում Արոնյանը սպիտակներով զիջել է Գրիշչուկին 50-րդ քայլում: Սա հայ գրոսմայստերի առաջին պարտությունն էր մրցաշարում և նա 4 միավորով 2-րդ հորիզոնականում է: Գրիշչուկի հետ մայիսի 3-27-ը Կազանում Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների խաղերում: Երկու խաղատեսակի արդյունքներով Արոնյանը ունի 8,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 7,5 միավորով: Երրորդ տեղում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որը վաստակել է 7 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |