Հայաստան-Ռուսաստան խաղ. Հայերը ԵԱ 2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը պահպանելու իրական շանս ունեն21 մարտի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - EURO-2012 ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, որը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում, այդ հավաքականների երրորդ հանդիպումն է լինելու: Առաջին անգամ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները հանդիպել են 1999 թվականի մարտի 27-ին երևանում` Եվրոպայի 2000թ. առաջնության ընտրական փուլում: Այդ ժամանակ հայ ֆուտբոլիստները 0:3 հաշվով զիջեցին: Հանդիպումը կայացել էր «Հրազդան» մարզադաշտում: Նույն տարվա սեպտեմբերի 4-ին կայացած պատասխան խաղը «Լուժնիկի» մարզադաշտում` 50 000 հանդիսատեսների ներկայությամբ, նույնպես ավարտվեց ռուս ֆուտբոլիստների հաղթանակով` 2:0: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին և թիմի ավագ, պաշտպան Սարգիս Հովսեփյանը միակ ֆուտբոլիստներն են, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին և հայտավորված են նաև այս խաղին: Ռուսաստանի հավաքականի կազմը 13 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է: Վիճակագրությունն, իհարկե, հօգուտ Հայաստանի հավաքականի չէ, և այդ դիմակայությունում 2:0 հաշվով առջևում է Ռուսաստանի հավաքականը, սակայն հայ ֆուտբոլիստներն իրական շանս ունեն ոչ միայն կրճատելու հաշիվը, այլև ամրապնդվելու Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի B խմբի մրցաշարային աղյուսակում և պահպանելու առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը: Չորս հանդիպումներում հայ ֆուտբոլիստները երկու հաղթանակ են տարել (Սլովակիայի (3:1) և Անդորրայի (4:0) հավաքականների նկատմամբ), մեկ ոչ ոքի գրանցել (Մակեդոնիայի հավաքականի հետ` 2:2) և միայն մեկ անգամ զիջել հակառակորդին (Իռլանդիայի հավաքականին` 0:1): Ռուսաստանի հավաքականին հաղթանակը սեփական ուժերի հանդեպ վստահություն կբերի, քանի որ վերջին երկու ընկերական հանդիպումներում Դիկ Ադվոկատի սաները զիջել են Բելգիայի (0:2) և Իրանի (1:0) հավաքականներին և, իհարկե, առաջատար դիրքերը B խմբում: Իսկ B խմբում թիմերի դասավորությունը հետևյալն է` Ռուսաստան – 9 միավոր, Իռլանդիա, Հայաստան, Սլովակիա – 7 միավոր, Մակեդոնիա – 4 և Անդորրա – 0 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |