Հայաստանի ֆուտզալի 11-րդ տուրում կրած պարտությունից անկախ ՝ «Էրեբունին» շարունակում է մնալ առաջատարը

Հայաստանի ֆուտզալի 11-րդ տուրում կրած պարտությունից անկախ ՝ «Էրեբունին» շարունակում է մնալ առաջատարը

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին և 27-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտզալի առաջնության 11-րդ տուրի խաղերը: «Պոլիտեխնիկն» ու «Հրազդանը» 6-ական գոլ են խփել և խաղն ավարտվել է 6:6 հաշվով:

Գյումրիի Լևոն Իշտոյանի ֆուտբոլի դպրոցում խաղացել են «Գյումրին» ու «Էրեբունին»: 7:5 հաշվով հաղթանակ են տարել դաշտի տերերը, PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

11 տուրից հետո 22 միավորով առաջնության առաջատարն է «Էրեբունին», «Պոլիտեխնիկն» ունի 18 միավոր, իսկ առաջնորդների եռյակը եզրափակում է «Թալգրիգը» 10 միավորով:

12-րդ տուրում կխաղան «Թալգրիգ»-«Պոլիտեխնիկ» և «Հրազդան»-«Գյումրի» զույգերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---