Հայաստանի ֆուտբոլի գավաթի «Միկա» - «Բանանց» կիսաեզրափակիչ հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը

Հայաստանի ֆուտբոլի գավաթի «Միկա» - «Բանանց» կիսաեզրափակիչ հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: Իր մարզադաշտում «Միկան» կընդունի «Բանանցին»:

Հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը` Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Արթուր Մուրադյանն ու Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ մրցավարը կլինի Արման Վարդանյանը, իսկ հանդիպման տեսուչը` Սլավիկ Ղազարյանը, PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հաջորդ կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին. իրենց ուժերը կչափեն «Շիրակն» ու «Ուլիսը»: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 20-ին և 27-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---