Եվրոպայի ծանրամարտի առաջնության առաջին օրը հայ ծանրորդներից հանդես կգա Սմբատ Մարգարյանը11 ապրիլի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Կազանում մեկնարկում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Առաջին օրը հայ ծանրորդներից կմեկնարկի 2010թ. Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր և Օլիմպիական պատանեկան խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ): Մարգարյանից բացի այդ քաշային կարգում կպայքարեն ևս 11 մարզիկներ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը հայտագրել է նաև հետևյալ ծանրորդներին. Սամվել Գրիգորյան,Վանիկ Ավետիսյան (69), Արայիկ Միրզոյան և Աղասի Աղասյան (77կգ ք/կ), Էդգար Գևորգյան (85 կգ ք/կ), Գևորգ Պողոսյան և Վարդան Դավթյան (94 կգ ք/կ), Արթուր Բաբայան (105 կգ ք/կ) և Հայկ Հակոբյան (+105 կգ ք/կ): Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Էլեն Գրիգորյանը (53կգ ք/կ), Մելինե Դալուզյանը (69 կգ ք/կ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ ք/կ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը: Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 17-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |