Էլեն Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց

Էլեն Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Կազանում, որտեղ ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, իրենց ելույթներն են սկսել մինչև 53կգ քաշային կարգի կանայք:

Հայաստանն այդ քաշային կարգում ներկայացնում է ծանրորդ Էլեն Գրիգորյանը, որը «պոկում» վարժությունում սկսեց 82կգ-ից: Նա հաջողությամբ իրացրեց նաև երկրորդ փորձը` գլխավերևում պահելով 85կգ: Հայ ծանրորդն այդ վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց` 5կգ-ով զիջելով Այլին Դասդելենին (Թուրքիա):

«Հրում» վարժությունը Գրիգորյանը կսկսի 103կգ-ից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---