Հայաստանի ֆուտբոլի մինչև 21տ. երիտասարդական հավաքականը երկօրյա հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում

Հայաստանի ֆուտբոլի մինչև 21տ. երիտասարդական հավաքականը երկօրյա հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականը երկօրյա հավաք կանցկացնի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում: Ապրիլի 13-ին և 14-ին ֆուտբոլիստները նոր գլխավոր մարզչի` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ բացի մարզումներից նաև երկկողմ հանդիպում կանցկացնեն, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հավաքականը կպատրաստվի 2013թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին, որտեղ հունիսի 7-ի առաջին խաղում կընդունի Չեռնոգորիայի հավաքականին:

Նազարյանը հրավիրել է հետևյալ մարզիկներին`

Դարպասապահներ` Էդվարդ Հովհաննիսյան («Ուլիս»), Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան (երկուսն էլ «Փյունիկից»):

Պաշտպաններ` Հովիկ Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան (բոլորը` «Բանանցից»), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արման Հովհաննիսյան (երեքն էլ «Փյունիկից»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):

Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Սուջյան, Վալտեր Պողոսյան, Բենիկ Հովհաննիսյան (բոլորը «Բանանցից»Ճ, Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան (երեքն էլ «Փյունիկից»), Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»), Ալբերտ Հովակիմյան («Իմպուլս»):

Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան, Խաչիկ Ավետիսյան (երկուսն էլ «Բանանցից») և Հովիկ Հովհաննիսյան («Փյունիկ»):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---