Հայաստանն արդեն չորս ոսկե մեդալ ունի բռնցքամարտի «Գագիկ Ծառուկյանի գավաթի» մրցաշարում

Հայաստանն արդեն չորս ոսկե մեդալ ունի բռնցքամարտի «Գագիկ Ծառուկյանի գավաթի» մրցաշարում

PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում են բռնցքամարտի «Գագիկ Ծառուկյանի գավաթի» միջազգային մրցաշարի եզրափակիչ մենամարտերը: 46-49 կգ քաշային կարգում եզրափակչում հանդիպել են Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանն ու աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Կորյուն Սողոմոնյանը: Մենամարտն անցել է համառ և տեսարժան պայքարում և 22-28 հաշվով վստահ հաղթանակ է տարել Սողոմոնյանը: Դերենիկ Գիժլարյանը (52 կգ ք/կ) եզրափակչում մենամարտել է Յասուրբեկ Լատիպովի հետ (Ուզբեկստան)՝ երեք ռաունդում հայ բռնցքամարտիկը ցույց տվեց լավագույն արդյունքը և 11-10 ընդհանուր հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով մրցաշարի գավաթը: Երկրորդ եզրափակչում ռինգ դուրս եկան Արամ Ավագյանն ու Հովհաննես Բոչկովը մինչև 56 կգ քաշային կարգում: Բոչկովը ավելի ուժեղ գտնվեց ու հաղթեց 29-22 հաշվով:

Եվրոպայի չեմպիոն ու Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը ժամկետից շուտ նվաճեց հաղթողի տիտղոսը մինչև 64 կգ քաշային կարգում, քանի որ հայ բռնցքամարտիկի մրցակից Չլադել Ժդենեկը (Չեխիա) չկարողացավ մենամարտել վնասվածքի պատճառով և հրաժարվեց ռինգ դուրս գալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---