Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է միջազգային առաջնության արդյունքներից16 ապրիլի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Երևանում ավարտվեց «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունը: 10 քաշային կարգերից 7-ում հաղթող ճանաչվեցին հայ մարզիկները, իսկ մնացած երեքում իրենց հավասարը չունեին ղազախ բռնցքամարտիկները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասաց, որ գոհ է արդյունքներից: «Այս մրցաշարը նախապատրաստական էր Եվրոպայի առաջնությունից առաջ և ինձ հնարավորություն ընձեռեց բռնցքամարտիկներին տեսնելու գործի մեջ: Վստահ եմ, որ նրանք լավագույն մարզական պատրաստությունը կունենան առաջնությունից առաջ»,- ընդգծեց Մեհրաբյանը: Հայաստանի հավաքականի մարզչի խոսքով, բոլոր հայ բռնցքամարտիկները լավ մենամարտեր ցուցադրեցին, իսկ մինչև 81 և 91կգ քաշային կարգերում Հայաստանի հավաքականի անդամներ Անդրանիկ Հակոբյանն ու Ցոլակ Անանիկյանը բաց թողեցին առաջնությունը վնասվածքների պատճառով և պատրաստ կլինեն Եվրոպայի առաջնությանը: «Հնարավոր է` առանձին բռնցքամարտիկներ, որոնք ելույթ չունեցան այս մրցաշարում, կմասնակցեն այլ առաջնությունների: Հավաքականը նաև հավաքներ կունենա, որոնք տեղի կունենան Հայաստանում, Ուկրաինայում և Բելառուսիայում»,- նշեց Մեհրաբյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |