Հայաստանի ֆուտբոլի մինչև 17տ. հավաքականը կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-30-ը Աստանայում կկայանա ֆուտբոլի «Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությունը, որին կմասնակցեն մինչև 17 տարեկանների հավաքականներ 8 երկրներից:

8 թիմերը երկու խմբի են բաժանվել: Հայաստանի հավաքականն առաջին խմբում կխաղա Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականների հետ: Երկրորդ խմբում Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի և Ուզբեկստանի հավաքականներն են, PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Առաջնությանը պատրաստվելու համար Հայաստանի հավաքականն ապրիլի 20-24-ը Երևան Ֆուտբոլի ակադեմիայում Սուրեն Չախալյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին հրավիրված են`

Դարպասապահներ` Մարտին Գևորկյանը, («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Գարեգին Մարկոսյանը («Փյունիկ»):

Պաշտպաններ` Համլետ Ասոյանը («Փյունիկ»), Ռոբերտ Դարբինյանը, Սերոբ Գրիգորյանը («Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան), Արման Ղազարյանը, Վահան Ադլոյանը («Բանանց») և Ռաֆայել Հակոբյանը («ԱԶ Ալկմաար», Հոլանդիա):

Կիսապաշտպաններ` Սիփան Դավթյանը, Դավիթ Ասատրյանը («Բանանց»), Վիուլեն Այվազյանը, Տիգրան Մակարյանը («Փյունիկ»), Սարգիս Շահինյանը («Միկա»), Արտյոմ Սիմոնյանը, Նորայր Տիգրանյանը («Զենիթ», Ռուսաստան):

Հարձակվողներ` Արամայիս Քյոսայանը («Բանանց»), Վարդան Բակալյանը («Փյունիկ»), Էդգար Արուտյունյանը («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան):

Հայ ֆուտբոլիստներն առաջին հանդիպումը կանցկացնեն ապրիլի 26-ին Վրաստանի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---