Վիկ Դարչինյան. Պերեսն ազնիվ բռնցքամարտիկ է, որը սիրում է պայքարել ու ցույց տալ, թե ով է լավագույնը ռինգում

Վիկ Դարչինյան. Պերեսն ազնիվ բռնցքամարտիկ է, որը սիրում է պայքարել ու ցույց տալ, թե ով է լավագույնը ռինգում

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Վիկ Դարչինյանի ու Յոնի Պերեսի մամլո ասուլիսը, որոնք կմենամարտեն ապրիլի 24-ին:

Հայ բռնցքամարտիկն ափսոսում է, որ Ջոզեֆ Ագբեկոն վնասվածք է ստացել ու չի կարողանա ապրիլի 24-ին ռինգ դուրս գալ Աբներ Մարեսի դեմ, սակայն, դա չի խանգարի իրեն և Պերեսին մեծ շոու ցույց տալ այդ երեկո:

«Սա երրորդ անգամն է, երբ ես մոտենում եմ իմ կարիերայի գլխավոր իրադարձությանը: Ես հաղթեցի երկուսում, վստահ եմ, կհաղթեմ նաև երրորդ մենամարտում»,-մեջբերում է Դարչինյանին fightnews.com-ը:

Ըստ Դարչինյանի, Պերեսն ազնիվ բռնցքամարտիկ է, որը սիրում է պայքարել ու ցույց տալ, թե ով է լավագույնը ռինգում:

«Սակայն, նա կզգա իմ հարվածի ուժգնությունը, ինչպես ոչ ոք: Յոնին ինձնից բարձրահասակ է, սակայն, բոլորը կտեսնեն, որ ես իրոք ուժեղ եմ»,-ասել Դարչինյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---