Արտ Հովհաննիսյանն ապրիլի 24-ի մենամարտում հաղթել է Ալվարո Լուգոյին24 ապրիլի 2011 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Nokia Theatre-ում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի ժամանակ, որի գլխավոր մենամարտում Վիկ Դարչինյանը հաղթեց Յոնի Պերեսին ու վերադարձրեց IBO-ի գոտին, ռինգ դուրս եկան նաև այլ հայ մարզիկներ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նախկին անդամ Ազատ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նրա մրցակիցն էր Խուան Ռեյեսը (ԱՄՆ), որը մրցավարների որոշմամբ հաղթեց 40-36, 40-36, 38-37 հաշվով, հայտնում է fightnews.com-ը: «Ես շատ վատ եմ ինձ զգում, քանի որ չարդարացրեցի սպասումները, Ռեյեսը շատ ուժեղ մրցակից է, սակայն, ես դեռ կվերադառնամ և ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ»,-ասել է հայ բռնցքամարտիկը, հայտնում է boxingnews24.com-ը: Արտ Հովհաննիսյանը (13-0-1, 7 KO’s), ինչպես և Դարչինյանը, հինգերորդ ռաունդում հաղթեց մեքսիկացի Խոսե Ալվարո Լուգոյին: «Ես ինձ հիանալի էի զգում և 10-ամսյա դադարից հետո կրկին պատրաստ են հաղթել»,-հաղթանակից հետո ասել է բռնցքամարտիկը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ |