Դիկ Ադվոկատը կոչ է անում չքննադատել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղից առաջ

Դիկ Ադվոկատը կոչ է անում չքննադատել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղից առաջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը կոչ է անում չքննադատել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղից առաջ:

«Հայաստանի հետ խաղում որոշիչ է լինելու մեր ֆիզիկական պատրաստվածությունն ու կտրուկ խաղաոճը: Կտրուկ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն արագությունն, այլ նաև սուր, անսպասելի որոշումները: Ցավոք սրտի, մեր որոշ ֆուտբոլիստներ, մասնավորապես լեգիոներները, զրկված են մշտական խաղային պրակտիկայից, ես վստահ չեմ, որ նրանք կկարողանան ցուցադրել այդ կտրուկ ոճը, ինչն էլ ինձ մտահոգում է»,-խոստովանել է Ադվոկատը «Սպորտ-էքսպրեսին»:

Ադվոկատը գտնում է, որ թիմի շուրջ բացասական մթնոլորտ է ստեղծվել, իսկ թիմը նախկինի պես աջակցության կարիք ունի: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վստահ է, որ ռուս ֆուտբոլիստները կաշխատեն քննադատությանը պատասխանել իրենց խաղով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---