Բռնցքամարտի երևանյան երեկոյի բոլոր հայ մասնակիցներն իրենց մրցակիցներից ծանր են

Բռնցքամարտի երևանյան երեկոյի բոլոր հայ մասնակիցներն իրենց մրցակիցներից ծանր են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Երևանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի (Հայաստան) և WBC արծաթե գոտու տիտղոսակիր Էվանս Մբամբայի (ՀԱՀ) միջև գլխավոր մենամարտին կնախորդի ևս 4 մենամարտ:

Բոլոր մասնակիցները սեպտեմբերի 2-ին մասնակցել են կշռման արարողությանը: Հայաստանցի Ազատ Հովհաննիսյանը կշռում էր 55,30 կգ, իսմ նրա մրցակից լիտվացի մարզիկ Սերգեյ Պասիմովը 55,25 կգ: Նրանք կանցկացնեն 4-ռաունդանոց մենամարտ:

Գաբրիել Տոլմաջյանը, որը 8-ռաունդանոց մենամարտ կանցկացնի կշռում է 60,800 կգ, նրա մրցակից Եվգենի Ֆյոդոռովը Էստոնիայից նրանից ավելի թեթև էր՝ 60, 100 կգ: Հովհաննես Ժամկոչյանը կշռում է 60,900 կգ, իսկ Միխայիլ Գոգոաշվիլին (Վրաստան)՝ 60,700 կգ:

Երեկոյի շրջանում տեղի կունենա նաև նաև կանանց մենամարտ, մինչև 55 կգ քաշային կարգում հայազգի Ագնեսսա Բոժան կհանդիպի Մարինա Սախարովայի (Ֆրանսիա) հետ:

7  02.09.11 - Բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանը և Էվանս Մբամբան կշռվեցին մարտից առաջ
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---