29  05.09.11 - IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBC արծաթե գոտու տիտղոսակիր Էվանս Մբամբայի մենամարտը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն Երևանում վերածվեց “Կազմակերպիչները ընդդեմ լրագրողների” երեկոյի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն Երևանում վերածվեց “Կազմակերպիչները ընդդեմ լրագրողների” երեկոյի

PanARMENIAN.Net - Վերջապես եկավ սեպտեմբերի 3-ը և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ընդունեց “Հայաստանն ընդդեմ աշխարհի” բռնցքամարտի երեկոն: Այս երեկոյին սպասում էին բռնցքամարտի բոլոր սիրահարները, ելույթ էին ունենալու չորս հայազգի մարզիկներ, և որ ամենակարևորն է, Վիկ Դարչինյանը պաշտպանելու էր իր IBO վարկածով չեմպիոնական գոտին:

Մենամարտերն, իսկապես, շատ դիտարժան ու գեղեցիկ ստացվեցին բոլոր մարզիկների կատարմամբ էլ:

Գլխավոր մենամարտի ժամանակ համալիրը թնդած և բուռն դիմավորեց Վիկ Դարչինյանին, որի ջանքերի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Երկրպագուները, որոնք անընդհատ վանկարկում էին “նոկաուտ”, այդպես էլ նոկաուտի ականատես չեղան, և Վախթանգը հաղթեց միավորների առավելությամբ` 119:107, 120:107 և 120:107:

Մարզահամերգային համալիրը ընդունել էր նաև բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնություն ու բազմաթիվ միջազգային մրցաշարեր, սակայն այս երեկոն անկասկած տարբերվում էր, քանի որ մենամարտում էին աշխարհի գոտու համար: Մեր երկիր էին ժամանել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայտնի պրոմոութերներ, IBO-ի ներկայացուցիչներ և մրցավարներ: Սա անշուշտ նաև Հայաստանն աշխարհին ներկայացնելու հիանալի հնարավորություն էր: Իսկ լրագրող-երկրպագուի աչքերով, որը երազել է ականատես լինել պրոֆեսիոնալ բռնցքամարտի ու իր երկրում տեղի ունեցող իրադարձությունը լուսաբանել, երեկոն երկակի ստացվեց: Բոլոր չորս մարտերն էլ գեղեցիկ էին, դինամիկ ու հետաքրքիր:

Սա երեկոյի զուտ սպորտային մասն է: Իսկ ի՞նչ էին նախատեսել լրագրողների համար երեկոյի կազմակերպիչները, ինչպե՞ս պետք է աշխատեին նրանք և ապահովեին օպերատիվություն: Համալիրի Wi Fi կապի գաղտնաբառն իմանալու համար դիմեցինք համալիրի գրեթե ողջ անձնակազմին: Իսկ այդ հարցով զբաղվող մասնագետը, ցավոք, վատառողջ էր և տեղում չէր: Վերջինիս զանգելուց հետո պարզ դարձավ, որ “առանց ինձ հնարավոր չէ ինչ-որ բան անել, քանի որ գաղտնաբառից բացի այլ հարցեր էլ կան”:

Իսկ ինչու չէ՞ր սպասարկվում այդ դեպքում ինտերնետ շարժական մոդեմը, ոչ ոք չկարողացավ բացատրել, արդյունքում, լրագրողները չկարողացան արագ ու օպերատիվ լուսաբանել երեկոն հենց համալիրից: Ու հարցին “իսկ ինչպե՞ս նյութերն արագ տեղադրել կայքում” հնչեց միայն հետևյալ պատասխանը. “Դե, հեռուստատեսությամբ ցույց են տալու, ինտերնետն էլ ինչների՞դ է պետք”:

Չնայած այս ամենին, երեկոյի փայլը չխամրեց, ու շնորհակալ ենք Վիկին, որ մեզ բոլորիս պարգևեց հիանալի մենամարտ: Նա խոստացավ, որ նման մարտեր մեր երկրում նախատեսում է նորից կազմակերպել, հուսանք, որ այդ ժամանակ հայաստանյան կազմակերպիչները սովորած կլինեն լրագրողների հետ աշխատելու մեթոդները:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
10  03.09.11 - “Հայաստանն ընդդեմ աշխարհի”. Ազատ Հովհանիսյանը ընդդեմ Սերգեյ Պասիմովի, Գաբրիել Տոլմաջյանը ընդդեմ Եվգենի Ֆյոդորովի, Հովհաննես Ժամկոչյանը ընդդեմ Միխաիլ Գոգոնաշվիլիի
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---