15  07.10.11 - Երկրպագուները նշում են Հայաստանի հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ Եվրո-2012 ընտրական փուլում

Երևանը տոնում է հաղթանակը Մակեդոնիայի հանդեպ

Երևանը տոնում է հաղթանակը Մակեդոնիայի հանդեպ

PanARMENIAN.Net - Երևանը տոնում է Հայաստանի հավաքականի հաղթանակը Մակեդոնիայի հանդեպ: Բավականին լարված խաղն ավարտվեց 4:1 հաշվով: Անմիջապես խաղից հետո Երևանի կենտրոնը լցվեց հաղթական բացականչություններով ու հայկական եռագույնով:

Սոցիալական ցանցերում հայ օգտատերերի ավատարներում Հայաստանի հավաքականի անդամներն են: Ողջ վիրտուալ Հայաստանը, անկախ սեռից ու տարիքից, հաղթանակ է տոնում, շնորհավորում է միմյանց ու հայ ֆուտբոլիստներին:

Իսկ Հանրապետության հրապարակում ու հարակից փողոցներում հավաքվել են երկրպագուների ամվոխներ: Մարդիկ կրում են Հայաստանի փոքր ու մեծ դրոշեր, դրոշեր են ծածանվում մեքենաների պատուհաններից: Ամենուր հնչում են "Հայաստան", "հայեր" բացականչությունները, մեքենաների ազդանշանները, հրավառության արձագանքները, ամենուր երաժշտություն է ու մարդկանց ուրախ դեմքեր:

Երևանն այս գիշեր չի քնի:

55  07.10.11 - Հայաստան-Մակեդոնիա Եվրո-2012 ընտրական հանդիպումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---