1

Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի «մաքրեն» Ջավախքը հայերից

Վրաստանի ղեկավարության հակահայկական քաղաքականությունը թափ է առնում և կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են

4 հունիսի 2010
Հաջորդ ընտրությունները Ջավախքում, եթե դրանք կայանան, կարող են այդ հայաբնակ տարածաշրջանի առճակատմանը հանգեցնել Թբիլիսիի կենտրոնական իշխանության հետ: Այսօրվա Ախալքալաքն, ավաղ, ոչնչով չի տարբերվում 20 տարվա վաղեմության քաղաքից. փլուզված ճանապարհներ, աղքատություն, գործազրկության, աշխատունակ բնակչության զանգվածային արտահոսք դեպի Ռուսաստան: Փաստորեն, Վրաստանի նախագահի բոլոր հայտարարություններն այդ «շրջանի հոգսերի հանդեպ ուշադրության մասին» ոչինչ չարժեն` չկան նորմալ ճանապարհներ, աշխատատեղեր: Տներն այստեղ տաքացնում են փայտով` ոչ թե գազի բացակայության, այլ թանկ լինելու պատճառով: Իրավիճակն Ախալքալաքում ավելի վատացավ, երբ այստեղից հանվեց ռուսական ռազմակայանը, որի շնորհիվ հայերը կարող էին չմեկնել արտագնա աշխատանքի, այլ աշխատել Ջավախքում:
1