Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի «մաքրեն» Ջավախքը հայերից

Վրաստանի ղեկավարության հակահայկական քաղաքականությունը թափ է առնում և կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են

Հաջորդ ընտրությունները Ջավախքում, եթե դրանք կայանան, կարող են այդ հայաբնակ տարածաշրջանի առճակատմանը հանգեցնել Թբիլիսիի կենտրոնական իշխանության հետ: Այսօրվա Ախալքալաքն, ավաղ, ոչնչով չի տարբերվում 20 տարվա վաղեմության քաղաքից. փլուզված ճանապարհներ, աղքատություն, գործազրկության, աշխատունակ բնակչության զանգվածային արտահոսք դեպի Ռուսաստան: Փաստորեն, Վրաստանի նախագահի բոլոր հայտարարություններն այդ «շրջանի հոգսերի հանդեպ ուշադրության մասին» ոչինչ չարժեն` չկան նորմալ ճանապարհներ, աշխատատեղեր: Տներն այստեղ տաքացնում են փայտով` ոչ թե գազի բացակայության, այլ թանկ լինելու պատճառով: Իրավիճակն Ախալքալաքում ավելի վատացավ, երբ այստեղից հանվեց ռուսական ռազմակայանը, որի շնորհիվ հայերը կարող էին չմեկնել արտագնա աշխատանքի, այլ աշխատել Ջավախքում:

PanARMENIAN.Net - Սակայն ռազմակայանը չկա, իսկ փոխարենը միայն նոր խնդիրներ առաջացան` առաջին հերթին գործազրկությունը: Զինվորականներին հետևեցին դուխոբորները` այսօր տարածաշրջանում ընդամենը 800 դուխոբոր է մնացել, որոնք ևս մտադիր են ճանապարհ ընկնել: Ջավախահայ բնակչության վիճակը համեմատելի է գուցե միայն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ 1988 թվականից առաջ: Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի «մաքրեն» շրջանը հայերից: Ախալցիխե քաղաքում, շրջկենտրոնում, հայ գրեթե չի մնացել: Ախալքալաքում և շրջանի գյուղերում հայ բնակչությունը դեռևս մեծամասնություն է կազմում: Տեղի ակտիվիստների կարծիքով հայ բնակչության միակ պահանջը ինքնավարությունն է Վրաստանի կազմում, գործավարությունը մայրենի լեզվով վարելն ու մշակույթն ու գրականությունը զարգացնելն է: Սակայն պաշտոնական Թբիլիսին հեցն դա տալ չի կարող և չի ցանկանում: Փոխարենը վրացականացվում են մնացած հայկական եկեղեցիները, որպես հիմնական լեզու վրացերենի պարտադիր ուսուցում է պարտադրվում դպրոցներում: Մի խոսքով, վրացական ղեկավարության հակահայկական քաղաքականությունը թափ է առնում և կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են : Եվ բանը լոկ ընտրությունները չեն: Իշխանությունները վերածել են Թբիլիսիի հայ համայնքը աներևույթ ինչ-որ հանրության, որը ոչ մի բանի ընդունակ չէ և անում է այն, ինչն իրենց կարծիքով, լավ է վիրահայերի համար: Եվ ընդամենը եզակի մարդիկ կան, որոնք ճիշտ են գնահատում իրավիճակը և հասկանում են, թե ուր է տանում Սահակաշվիլիի քաղաքականությունը:

Ինքը Սահակաշվիլին վերջնականապես համոզվեց, որ ավելի լավ է ընկերություն անել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ` Հայաստանի դեմ: Վիրահայ համայնքի հանդեպ Վրաստանի ղեկավարության նման վերաբերմունքի մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Հայաստանի ղեկավարությունը: Մենք չգիտես ինչու կարծում ենք, որ Վրաստանի հետ չի կարելի հարաբերությունները փչացնել, քանի որ հենց Վրաստանի տարածքով է Հայաստանը գազ և անհրաժեշտ բեռներ ստանում Ռուսաստանից: Այսինքն մենք ինքներս մեզ դրել ենք խնդրողի, թույլի դերում: Իսկ թույլի հետ աշխարհում դեռ ոչ ոք հաշվի չի նստել և չի նստի: Նույն Միխայիլ Սահակաշվիլին, եթե զգար Հայաստանի հստակ դիրքրորոշումը Ջավախքի հարցում, չէր վարի հայերի ուծացման քաղաքականություն: Քվեմո Քարթլիում ադրբեջանցիներ են ապրում և նրանք ավելի շատ իրավունքներ ունեն, քան հայերը: Ճիշտ է, հարկ է նշել, որ Վրաստանում ցանկացած ազգային փոքրամասնություն ընկալվում է որպես ոչ բարեկամական, ուստի շատ մեծ տարբերություն հայերի կամ ադրբեջանցիների հանդեպ վերաբերմունքում չկա: Նույնն է նաև հրեաների, դեռևս մնացած ռուսների և այլ ազգությունների հանդեպ: Առանձնահատուկ վերաբերմունք է մեսխեթցի թուրքերի հանդեպ, որոնց Թբիլիսին ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել, անկախ Եվրոպայի Խորհրդի առջև ստանձնած պարտավորություններից: Հարկ է նշել, որ այդ հարցում իշխանություններն ու ընդդիմությունը միասնական են` Վրաստանում պետք է վրացիներ ապրեն: Անմիջապես զուգահեռ է առաջանում պանթուրքիստների հետ` Թուրքիայում բնակվող բոլոր մարդիկ, անկախ ազգությունից, թուրքեր են: Փաստորեն, Վրաստանն ընթանում է Աթաթուրքի ճանապարհով, որն ազգության փոխարեն անձնագրերում որոշեց նշել դավանանքը, ինչն էլ մինչ օրս արվում է թուրքական անձը հավաստող փաստաթղթերում: Այնպիսի ժողովրդավարը, ինչպիսին Սահակաշվիլին է, անշուշտ, նման քայլի չի դիմի, սակայն արդեն իսկ «մեղմ արտագաղթի» փորձեր է ձեռնարկում: Թե ինչով այս ամենը կավարտվի Վրաստանի համար` դժվար է ասել: Նույն Ջավախքում հայերը ոչ մի տեղ չեն պատրաստվում հեռանալ, և նրանց հետ զրույցներից պարզ է դառնում, որ նրանք սպասում են ռուս զինվորականների վերադարձին: Առայժմ դա ուղղակիորեն չի ասվում, սակայն նման տրամադրություններ կան: Եվ նման տրամդրություններ չեն կարող չլինել մի երկրում, որտեղ հայ ժողովրդի դահիճներին հուշարձաններ են դնում ու հուշատախտակներ բացում և «հավերժ բարեկամության ու սիրո» խոստումներ տալիս:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---