Մեկնարկել են Թուրքիային Եվրամիություն ներառելու վերաբերյալ բանակցությունները

PanARMENIAN.Net - Երկարատեւ եւ թեժ քննարկումներից հետո երեկ, ուշ երեկոյան, Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարները համաձայնության են եկել: Փակուղին, այսպիսով հաղթահարվեց` Ավստրիան հրաժարվել է Թուրքիային «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ առաջարկելու իր պահանջից: Հոկտեմբերի 4 գիշերը Թուրքիայի ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցությունները պաշտոնապես մեկնարկեցին: Անկարայում բանակցությունների մեկնարկը գնահատվել է որպես դիվանագիտական մեծ հաղթանակ: Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքերով` ձեռքբերված համաձայնությունը «ամբողջությամբ համապատասխանում է Թուրքիայի շահերին»:«Թուրքիան պատմական հսկայական քայլ է արել: Այս նվաճումը պատկանում է թուրք ժողովրդին», - հայտարարել է Էրդողանը: «Սա հիրավի պատմական օր է Եվրոպայի եւ ողջ միջազգային հանրության համար», - հայտարարել է բանակցությունների մեկնարկային նիստում նախագահող Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեք Արթոն` ավելացնելով, որ առջեւում «երկար ճանապարհ» կա անցնելու: Ասես հաստատելով դա` Աբդուլա Գյուլը բանակցության բացման արարողության ժամանակ խուսափել է Աստրիայի եւ Կիպրոսի արտգործնախարարների հետ ձեռքսեղմումից: «Ես վստահ եմ, որ Եվրամիությունը կհաղթահարի ներկայումս առկա թերահավատությունը [Թուրքիայի նկատմամբ]», - ասաց նա` ակնարկելով նաեւ, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կբանակցի կոշտ դիրքերից` հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---