ՆԱՏՕ-ն հուսով է, որ բանակցությունները Երեւանի եւ Անկարայի միջեւ կշարունակվեն

PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումն այն է, որ պետության տարածքում արտասահմանյան ռազմական ուժերի տեղակայման համար անհրաժեշտ է հենց այդ պետության համաձայնությունը, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, ցանկացած պետություն իրավունք ունի թույլատրել իր տարածքում արտասահմանյան ռազմակայանների տեղակայումը կամ հանդես գալ դրա դեմ: Եթե պետությունը, որն իր կայանները տեղակայում է օտար տարածքում, իր վրա է վերցնում «որոշակի խաղաղարար պարտավորություններ, տեղակայման երկիրը դեմ չի լինում օտարերկրյա կոնտինգենտի տեղակայմանը, ապա նման կայանների ստեղծումը հնարավոր է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ երկիրը համաձայնություն է տվել իր տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայմանը եւ համաձայնվում է իր տարածքում Ռուսաստանի քաղաքականության հետ: ՆԱՏՕ-ն չի առարկում Երեւանի քաղաքական կամքին: Մենք ճանաչում ենք այդ ռազմակայանները», - ասել է Ռ.Սիմոնսը: Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշման մասին, Սիմոնսը հայտարարել է, որ «Թուրքիան դաշինքի անդամ է եւ, անկասկած, մենք լավ հեռանկարներ ունենք համագործակցության համար»: Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցությունների շարունակությունը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---