ՆԱՏՕ-ն հուսով է, որ Երեւան-Բաքու երկխոսությունը կավարտվի խաղաղ պայմանագրի կնքմամբ

PanARMENIAN.Net - Ցանկալի կլիներ, որ հակամարտող կողմերն իրենք գային համաձայնության խաղաղ երկխոսության արդյունքում, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքերով, տվյալ պահին բանակցություններ են գնում նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: «մենք հուսով ենք, որ այդ երկխոսությունը ի վերջո կավարտվի խաղաղ պայմանագրի կնքմամբ: Սակայն մենք բացահայտ շարունակում ենք համագործակցությունը երկու կողմերի` Ադրբեջանի եւ Հայաստանի հետ»,-ավելացրել է նա: «Մենք խորապես համոզված ենք, որ համագործակցությունը կողմերի միջեւ շատ օգտակար կարող է լինել: Օգտակար կլիներ նաեւ Դաշինքի համագործակցությունը տարածաշրջանի հետ ընդհանուր առմամբ, այլ ոչ թե առանձին պետությունների հետ: Այդ պատճառով մենք հավատում ենք, որ հակամարտող կողմերը իրենք կգտնեն հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը»,-ավելացրել է Ռոբերտ Սիմոնսը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---