ՆԱՏՕ-ն չի դիտարկում Հարավային Կովկասը որպես «Ռուսաստանի հետ մրցակցության վայր»

PanARMENIAN.Net - «Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ բազմաթիվ հարցերում, եւ մասնավորապես նաեւ Հարավային Կովկասում»,-հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը` պատասխանելով այն հարցին, թե համընկնում են արդյոք Մոսկվայի եւ Բրյուսելի տեսակետները Հարավային Կովկասի դեպքում: Նրա խոսքերով, Դաշինքը չի դիտարկում Հարավային Կովկասը, ինչպես նաեւ ցանկացած այլ տարածաշրջան, որպես «բախումնային գոտի եւ Ռուսաստանի հետ մրցակցության վայր, քանի որ մենք ինքներս շատ լավ հարաբերություններ ունենք Մոսկվայի հետ»: Այդ առնչությամբ Բրյուսելի եւ Մոսկվայի, այսինքն` ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ չկան եւ չեն կարող լինել որեւէ կոնֆլիկտային հարցեր: Մեկնաբանելով հակասական տեղեկատվությունն Արդբեջանում ամերիկյան ռազմակայնների ստեղծման մասին` Ռոբերտ Սիմոնսը հայտարարել էր.«Որքանով ես տեղյակ եմ, ԱՄՆ-ն ընդհանրապես չի ծրագրում ռազմական կայաններ տեղակայել Հարավային Կովկասում, այդ թվում Ադրբեջանում կամ տարածաշրջանի այլ երկրում: Վաշինգտոնը զարգացնում է համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ միակողմանի եւ երկկողմանի հիմքի վրա: Սակայն ես երբեք չեմ լսել այն մասին, որ Սպիտակ տունը պատրաստվում է իր շարժական միավորումները տեղակայել տարածաշրջանում», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---