Բաքվում ցանկանում են, որ Ռուսաստանը «առավել ակտիվ դիրքորոշում որդեգրի» Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «նորմալ է համարում ղարաբաղյան կարգավորման երաշխավորը լինելու Ռուսաստանի պատրաստակամությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության հասնելու դեպքում»: Ն.Մամեդովը հայտարարել է, որ կցանկանար տեսնել Ռուսաստանին ոչ թե կողմերի համաձայնության գալուց հետո երաշխավորի դերում, այլ «առավել ակտիվացման»: «Ռուսաստանի Դաշնությունը շահեր ունի Հարավային Կովկասում, շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, հիանալի հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում: Առավել արդյունավետ կլիներ Ռուսաստանի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը, կայունությանը, անվտանգության ու տնտեսական բարգավաճմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրների հետ երկկողմ հարաբերություններին»,-ասել է Ն.Մամեդովը եւ հավելել, որ Ռուսաստանի համար ավելի լավ կլիներ, դրսեւորելով օբյեկտիվ դիրքորոշում, հանդես գալ նախաձեռնություններով, առաջարկներով, իր կարծիքը հայտնելով խնդիրների շուրջ, որոնք կան հակամարտության կողմերի միջեւ: «Ռուսաստանի Դաշնությունը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կարող է կարեւոր դեր կատարել հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,-ասել է նա եւ ափսոսանք հայտնել, որ այդ ամենը արձագանք չի գտնում ռուս պաշտոնյաների հայտարարություններում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը նախօրեին հայտարարել էր, թե «Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---