Բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է Մխիթար Գոշի շքանշանով

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Լոնդոնի ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի անդամ, Հայ-բրիտանական բազմակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին նվիրված ընդունելություն` վերջինիս Մխիթար Գոշի շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ, հաղոչդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանն իր ելույթում շնորհավորեց բարոնուհուն ՀՀ կառավարական պարգեւի կապակցությամբ եւ բարձր գնահատեց նրա դերը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության ձայնը համաշխարհային հանրությանը լսելի դարձնելու եւ նրա մարդասիրական գործունեության, այլեւ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում: Իր ելույթում բարոնուհի Քոքս, որ արդեն 60 անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության ակունքներին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների զրկանքներին եւ հերոսությանը եւ իր համար պատվաբեր համարեց ոչ միայն բարձր կառավարական պարգեւը, այլեւ ԼՂՀ բնակիչների կողքին լինելն ու նրանց հետ միասին պայքարելը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---