Բաքվի համար գնալով ավելի դժվար է դառնում հավասարակշռություն պահպանել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, հատկապես, Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, ըստ փորձագետների, կոչված է օգնել Ադրբեջանին կողմնորոշվել, թե ում է նա առավել մոտ` Ռուսաստանին թե Արեւմուտքին: Պուտինի այցից առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հասլել են ռազմավարական գործընկերության մակարդակի: «Ես կարծում եմ, որ մենք չպետք է հեռանանք Ռուսաստանից»,-կարծում է անկախ ադրբեջանցի փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Ինգլաբ Ահմեդովը: Ահմեդովը նշում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը ամուր կապել է Ադրբեջանին Արեւմուտքի հետ: Ռուսական գազից Եվրոպայի անկախության շուրջ վերջին տագնապները եւ էներգամատակարարների այլընտրանքային առաքողների որոնումները ստիպեցին Արեւմուտքին դիտարկել Ադրբեջանը որպես գազ առաքող երկիր:



Փորձագետը համարում է, որ Ռուսաստանը ցանկանում է հասկացնել. «Ադրբեջանը պետք է առավել հստակ կողմնորոշվի, ում հետ է ինքը»: Եվ եթե Հեյդար Ալիեւի իշխանության օրոք Ադրբեջանին հաջողվում էր մանեւրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, խաղարկելով երկու կողմերի շահերը, ապա Ադրբեջանի ներկայիս նախագահի համար դա դժվար կլինի: Հատկապես դա վերաբերում է Ադրբեջանի համար կարեւորագույն խնդրին` Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության կարգավորումը: Շատերը Բաքվում կարծում են, որ Ռամբույեում կայացած վերջին բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ` Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ անարդյունք են ավարտվել հենց Ռուսաստանի միջամտության պատճառով, որի արդյունքում, իբր, Հայաստանի դիրքորոշումը կարծրացել է, հայտարարում է BBC-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---