Վ.Պուտինը եւ Ի.Ալիեւը հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին հաստատել են իրենց հավատարմությունը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, ինչպես նաեւ բոլորի կողմից ընդունված միջազգային իրավունքի այլ սկզբունքներին, որոնք հուսալի հիմք են հանդիսանում Կովկասի պետությունների միջեւ խաղաղության եւ բարիդրացիության պահպանման համար»,-ասվում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւին եւ Վլադիմիր Պուտինի փետրվարի 22-ին Բաքվում ստորագրած համատեղ հայտարարության մեջ: «Այդ համատեքստում երկու երկրների նախագահները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման օգտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---