Ռուսաստանը չի կարող պատասխանատվություն կրել հետխորհրդային տարածքում առկա բոլոր հակամարտությունների համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի կարող պատասխանատվություն կրել հետխորհրդային տարածքում առկա բոլոր հակամարտությունների համար: Այդ մասին Ադրբեջանից լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն: Նրա կարծիքով, եթե Ռուսաստանի ջանքերը պահանջվեն, նա կանի նույնիսկ ավելին, քան անհրաժեշտ է: «Սակայն ՌԴ-ն չի կարող իր կամքը թելադրել անկախ պետություններին: Ադրբեջանական ժողովրդի համար անընդունելի որոշումը չի կարող թելադրվել»,- հայտարարել է Սերգեյ Պրիխոդկոն, հայտնում է «Էխո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---