Լ.Պլատվոետ. Երեւանը, Բաքուն եւ Ստեփանակերտը չեն ցանկանում քաղաքականացնել անհայտ կորածների հարցը

PanARMENIAN.Net - «Համոզված եմ, որ կողմերի համագործակցությունը անհայտ կորածների հարցի շուրջ կարող է օգտակար լինել բոլորի համար»,-սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անհայտ կորածների գծով զեկուցող Լեո Պլատվոետը: «Այն բոլոր մարդիկ, ում հետ ես հանդիպել եմ Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում, ասում են, որ չեն ցանկանա քաղաքականացնել հարցը, եւ պատրաստակամություն են հայտնում համագործակցել միմյանց հետ, այդպիսով աջակցելով Կարմիր Խաչի կոմիտեին, որը մեխանիզմ է մշակել այնպիսի հարցեր լուծելու համար, ինչպես անհայտ կորածների եւ պատանդների ճակատագրի պարզում, հուղարկավորման վայրերի եւ մասունքների նույնացման հարցերը: Նման մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համագործակցությունը եւ հրաժարումը մարդասիրական հարցերի քաղաքականացումից»,-ասել է ԵԽԽՎ զեկուցողը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---