Արթուր Հարությունյանի հարազատները համոզված են, որ նրա սպանության պատճառը բիզնեսն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության Մուրմանսկի տարածաշրջանային համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը հավանաբար սպանվել է բիզնեսի պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՌՀՄ տեղեկատվական բաժնի ղեկավար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, այդ վարկածն են պնդում սպանվածի հարազատները: «Նրանք համոզված են, որ սպանությունը զուտ քրեական է եւ ոչ մի կերպ կապված չէ Հարությունյանի ազգության հետ: Նա եկեղեցու թեմական խորհրդի ղեկավարն էր եւ ակտիվորեն զբաղվում էր ձեռներեցությամբ»,-նշել է Բաբայանը: Նա նաեւ հավելել է, որ սպանության մասին առավել ամբողջական տեղեկատվություն կարող է հայտնվել մոտակա օրերին:



Նշենք, որ Արթուր Հարությունյանը նաեւ Մուրմանսկում հայտնի խոշոր գործարար էր, որին միանձնյա պատկանում է Մուրմանսկի սոցիալական կոմերցիոն բանկի հիմնադիր կապիտալի եւ բաժնետոմսերի փաթեթի 70, 05 տոկոսը (մնացած 27,47 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը «Դաշնային գույքի ռուսաստանյան հիմնադրամի» միջոցով) : Ներկայումս պետությանը պատկանող բաժնետոմսերի փաթեթը հանված է վաճառքի:



Ինչպես արդեն հաղորդել է PanARMENIAN.Net ը Արթուր Հարությունյանը սպանվել է նախօրեին, նոյեմբերի 16-ին ժամը 20:00-ին Մուրմանսկում իր տան մոտ: Ոչ պաշտոնական տվյալներից հայտնի է դարձել, որ նրան սպանել են, կրակելով դեմքին: Ներկայումս ձեւավորվել է օպերատիվ-քննչական խումբ փորձառու քննիչների թվից, այդ թվում Մուրմանսկի շրջանի դատախազության աշխատակիցներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---