Նաիրի Քոչարյանի «ընկերներից» մեկը սափրագլուխ է եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի 15-ամյա քաղաքացի Նաիրի Քոչարյանի սպանության գործում նոր փաստեր են հայտնվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) լրատվական բաժնի ղեկավար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, վարկած է հայտնվել, որ Քոչարյանին ուղեկցող դեռահասներից մեկը սափրագլուխ է եղել: «Կարելի է ասել, որ նա եղել է իր ընկերներին սանձահարողը»,- նշել է Բաբայանը: Նրա խոսքերով, Մոսկվայի ՆԳԳՎ-ն սպանության մանրամասն հետաքննություն է անցկացնում:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկովյան մարզի Պուշկինի շրջանի Իվանտեեւկա քաղաքում սպանվել է 15-ամյա հայաստանցի Նարեկ Քոչարյանը: Նա դաժանաբար ծեծվել է, ստացել է դանակի բազմաթիվ վերքեր, որի արդյունքում մահացել է: Պարանոցի շրջանում հայտնաբերվել են հետքեր, որոնք վկայում են, որ նրան փորձել են կախել կամ խեղդել: Սպանվածի կողքին հայտնաբերվել է գանգի եւ ոսկորների պատկերով շարֆ, ինչը պարզ մատնանշում է, որ հարձակվողները պատկանել են ֆաշիստական խմբավորման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---