Econimist-ը պնդում է, որ Թուրքիայում 40 հազար հայ գաղթական է բնակվում

PanARMENIAN.Net - The Economist բրիտանական հանդեսը իր վերջին համարում պնդում է, որ Թուրքիայում այժմ ապրում է 40 հազար հայաստանցի: Ընդ որում, հրատարկությունը պնդում է, որ Թուրքիայում հայերը չեն ճնշվում` ի տարբերություն այլ երկրներից անօրինական ներգաղթածների` ավելցնելով, որ թուրքահայերի թիվը կազմում է 80 հազար: Economist֊-ը նաեւ մեջբերում է ամերիկահայ արվեստագետ Քարտաշ Օնիկին, որը նոր է վերադարձել Կարսում կազմակերպված փառատոնից.֊ - «Երբեք չէի պատկերացնի, որ հայկական երգերը հայ երգչի կատարմամբ կարող են նման ջերմ մարդկային արձագանք գտնել: Ես շրջապատված էի թուրքերով, որոնք պարում էին հայկական մեղեդու տակ: Ինչ ուրախություն: Աչքերս արցունքով էին լցվել»,- նշել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---