The Financial Times. Թուրքիան չի մտնի ԵՄ մինչեւ չճանաչի հայերի ոչնչացման փաստը26 հունվարի 2007 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը անհասանելի է, քանի դեռ Անկարան հրաժարվում է ճանաչել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ոչնչացման փաստը, գրում է The Financial Times-ը: «Մահ Ստամբուլում» հոդվածում նշվում է, որ այն երկիրը, որտեղ պատիժ է գործում «թուրքական ինքնագիտակցությանն անպատվելու համար» (Թուրքիայi ՔՕ 301-րդ հոդված), չի կարող համապատասխանել ԵՄ անդամակցության չափանիշներին: Պաշտոնական Բրյուսելը հայտարարում է, որ չնայած բարեփոխումներին, Անկարան չի ապահովել խոսքի ազատությունն ու բանակի նկատմամբ վերահսկողությունը:Թերթը հատուկ նշում է, որ 301-րդ հոդվածի հիման վրա դատապարտվել են գրականության ասպարեզում Նոբելյան մրացնակակիր Օրհան Փամուկը եւ հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն արձագանքեց Հրանտ Դինքի սպանությանը եւ քայլեր ձեռնարկեց հայերի հետ հաշտվելու: Ավելին անիրական է սպասել Թուրքիայում ընտրությունների նախաշեմին: Թուրքիան պետք է ցուցադրի իր հավատարմությունը եվրոպական արժեքներին, վերացնելով 301-րդ հոդվածը, որը ոչ միայն սրում է ծայրահեղության դրսեւորումները, այլեւ սպանության ինքնատիպ դրդիչ է: Ընտրություններից հետո Հայաստանն ու Թուրքիան պետք է պատմության հետ հաշտվելու փոխադարձ քայլեր ձեռնարկեն, գրում է The Financial Times-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |