Փետրվարի 22-ին Բուդապեշտում կսկսվի Ռամիլ Սաֆարովի գործով բողոքարկման դիտարկումը14 փետրվարի 2007 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Բուդապեշտում կսկսվի Հունգարիայի Վերաքննիչ դատարանի նիստը` հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով, կատարված երեք տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող Նազելի Վարդանյանը: Նրա հետ նիստին մասնակցելու է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով դատաքնության ժամանակ ներկայացնում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը:«Մենք չենք կարող ասել` ինչով կավարտվի նիստը, ես գուշակություններ անելու կողմնակից չեմ: Հակառակ կողմը պետք է հիմնավորի հայցը, եւ փաստաթղթերի դիտարկումից հետո դատարանը կարող է կամ ուժի մեջ թողնել դատավճիռը, կամ փոփոխել: Հնարավոր է նաեւ գործն ուղարկեն լրացուցիչ հետաքննության»,- ասել է Վարդանյանը: Հիշեցնենք, որ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի I ատյանի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել է Հունգարիայի օրենսդրության նախատեսված ամենախիստ պատժի` ցմահ բանտարկություն 30 տարիների ընթացքում առանց ներման իրավունքի: Դատավճռում նշվում է, որ մարդասպանը հանրության համար սպառնալիք էր ներկայացնում եւ կարող էր նորից նման հանցագործություն կատարել, քանի որ բազմից հայտարարել էր, որ պատրաստ է սպանել աշխարհի բոլոր հայերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում |