Կարս-Բաքու նախագիծը հնարավոր դարձավ ՌԴ-ի ոչ հեռանկարային քաղաքականության պատճառով

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու նախագծի «արթնացումը» հնարավոր դարձավ ԱՊՀ-ի սանձարձակ պետությունների տրասպորտա-էներգետիկ «զսպման» ռուսական ոչ հեռանկարային քաղաքականության շնորհիվ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ նրա, խոսքը, առաջին հերթին, Վրաստանի մասին է: «Խստորեն գործելով Թբիլիսիի դեմ` Մոսկվան միշտ հույս է դրել վրաց հարեւանների աջակցության վրա: 2006 թվականի հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղի է ունեցել վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի փակումը: Սակայն դա Երեւանում ոչ միանշանակ վերաբերմունք առաջացրեց: Հայաստանի եւ Մոսկվայի հարաբերություններում հայտնվել է եթե ոչ լարվածություն, ապա բազմաթիվ հարցեր: Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը կապել է ՀԱԿ փակումը ռուս-վրացական հարաբերությունների սրման հետ: Նրա խոսքերով, «ռուս գործընկերները պետք է հասկանան, որ Վրաստանի դեմ ուղված քայլերը վնասում են նաեւ Հայաստանին, եւ այստեղ պետք է առավել ճկունույթուն ցուցաբերել»: Ամբողջ հարցը նրանում է, որ Հայաստանի համար բոլոր կարեւոր հեռահաղորդակցության ուղիներն անցնում են Վրաստանով: Սակայն Երեւանի դժգոհության մեջ նաեւ քաղաքական ենթատեքստ կա: Հայ-վրացական հարաբերությունների վատթարացումն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին»,- նշել է ռուս քաղաքագետը:



Նա գտնում է, որ Վրաստանի հայաբնակ Ջավախք շրջանում իրադրությունն այնքան էլ կայուն չէ, այն դեպքում, երբ Երեւանում հոյակապ հասկանում են, որ «երկրորդ Ղարաբաղին»` բոլոր հետեւանքներով, Հայաստանը չի դիմանա: «Այստեղից էլ գալիս է Հայաստանի անշահագրգռվածությունը Վրաստանի «զսպման» Կրեմլի քաղաքականության մեջ: Այն, ինչ վերաբերում է Վրաստանին, Երեւանը փորձում է առավելագույն քաղաքավարի լինել, նույնիսկ ինչ-որ հարցերում աչք փակելով Ջավախքի իրավիճակի վրա, որտեղով անցնում է ԿԱԹԲ-ի մի հատվածը»,- ընդգծել է Մարկեդոնովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---