ՀՀ ԱԺ նախագահի վերընտրությունն էական նախադրյալ կծառայի Հայաստան-ԼՂՀ համագործակցության ընդլայնման համար 8 հունիսի 2007 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Թորոսյանին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «ԼՂՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախորդ գումարումների ՀՀ Ազգային ժողովում Ձեր բեղմնավոր գործունեությունը, երկրի հասարակական-քաղաքական կյանքում ժողովրդավարական արժեքների արմատավորման եւ ամրապնդման, խորհրդարանական ավանդույթների ձեւավորման ասպարեզում ներդրած ուրույն ավանդը հիմք են տալիս հիմնավոր լավատեսությամբ համակվելու խորհրդարանի ղեկավարի Ձեր նաեւ հետագա առաքելության նկատմամբ:Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում Ձեր` որպես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարի, առ այսօր գործադրած ջանքերն արցախահայության ինքնորոշման եւ անկախ պետականության կերտման իրավունքի ու կամքի պաշտպանության գործում, ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի Ձեր շահագրգիռ մասնակցությունը ԼՂՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Համոզված ենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր վերընտրությունն էական նախադրյալ կծառայի առաջիկա տարիներին նույնպես մեր համագործակցության ընդլայնման եւ աշխուժացման համար: Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները»,- հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |