Շվեյցարիայում երկու թուրք է կալանվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

PanARMENIAN.Net - Անցած շաբաթավերջին Շվեյցարիայում երկու թուրքեր են կալանվել Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար: Ինչպես տեղեկացնում է շվեյցարական ոստիկանությունը, երկու թուրքերը ձերբակալվել են Ցյուրիխի Վինտերտուր արվարձանում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ, երբ դահլիճում կախված էին Հայոց ցեղասպանությունը ժխտող ցուցապաստառներ, նաեւ բաժանվում էին նույնանման բովանդակությամբ թռուցիկներ: Կալանված թուրքերի մասին հաղորդվում է միայն, որ նրանցից մեկը միջոցառման կազմակերպիչն էր, իսկ մյուսը հավաքվածների առջեւ կարգախոսներ էր վանկարկում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքով, որը նախկինում կիրառվել էր Հոլոքոսթի ուրացման դեպքերի առնչությամբ, այս տարվա մարտին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Փերինչեքին Լոզանի դատարանը դատապարտել է մոտ 2,5 հազար դոլար տուգանքի, ինչպես նաեւ 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի` 7 հազար դոլարի չափով: Դատարանը թուրք ազգայնականին պարտադրել է նաեւ 820 դոլար վճարել հայկական մի կազմակերպության: Հունիսի վերջին Վո կանտոնի վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել Լոզանի դատարանի դատավճիռը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---