1915 թվականի իրադարձությունների բնույթը դեռեւս վերջնականապես պարզված չէ, գտնում է թուրք վարչապետը

PanARMENIAN.Net - «Ճգնաժամը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ծագեց Միացյալ Նահանգներում հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հետ: Մեզ նյարդայնացնում էր որոշումը, որ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից: Այդ փաստաթուղթը ոչ միայն սպառնալիքի տակ է դնում հարաբերությունները ընկերոջ եւ դաշնակցի հետ, այլ նաեւ անարդյունավետ է թուրքերի եւ հայերի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված մեր ջանքերի տեսակետից»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը:



Նրա խոսքերով, 1915 թվականի իրադարձությունների բնույթը դեռեւս վերջնականապես պարզված չէ: «Հայկական շրջանակները եւ նրանք, ով աջակցում է նրանց, հայտարարում են, որ Տեղահանման մասին օրենքը, որ ընդունել էր այն ժամանակվա կառավարությունը, գիտակցված ակտ էր, ուղղված բոլոր հայերի ոչնչացմանը: Մյուս կողմից, բազմաթիվ թուրք, ամերիկացի եւ եվրոպացի գիտնականներ պնդում են, որ այդ ամենը չի կարող գնահատվել որպես ցեղասպանություն, այդ օրենքը մի միջոց էր, որ ձեռնարկվեց ռազմական շրջանում անվտանգության ապահովման նպատակով: Մենք լավ գիտենք, որ երկու երկրները տարբեր կերպ են ընկալում այն ժամանակվա իրադարձությունները, երկու ժողովրդները` ինչպես հայերը, այնպես էլ թուրքերը չափազանց զգայուն են այս հարցում: Հենց այդ պատճառով Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի այդ շրջանի գնահատականը տան գիտնականները, ոչ թե խորհրդարանները»,-ասել է թուրք վարչապետը իտալական «La Republika» թերթին տված հարցազրույցում:



Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ կրկնել է, որ 2005 թվականին առաջարկել է Հայաստանի նախագահին ուսումնասիրել ընդհանուր պատմությունը թուրք, հայ, եթե անհրաժեշտ է, նաեւ այլազգի գիտնականների կողմից կոնկրետ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրման միջոցով: «Սակայն մեր այս առաջարկը մինչ այժմ ուսումնասիրվում է: Հայաստանը մինչ այժմ դրական պատասխան չի տվել նրան: Ամերիկյան կոմիտեի որոշումն անհաջող էր: Մենք հուսով ենք, որ տրամաբանությունը կհաղթի եւ օրենինագիծը չի քննարկվի Ներկայացուցիչների պալատում»,-ընդգծել է Էրդողանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---