ԵԱՀԿ ՄԽ-ն հուսով է, որ Երեւանն ու Բաքուն մինչ ընտրությունները կհամաձայնեցնեն Ղարաբաղի գործընթացի հիմնային սկզբունքները29 նոյեմբերի 2007 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա հանդիպմանը մենք առաջարկել ենք մի շարք կետեր հիմնային համաձայնագրի շրջանակներում: Մենք հուսով ենք, որ երկու նախագահներն էլ շաբաթների կամ ամիսների ընթացքում, մինչեւ նախագահական ընտրությունները կկարողանան կարգավորել այս հարցերը: Հանդիպման էությունը կայանում է նրանում, որ մենք նախարարներին ներկայացրեցինք մեր առաջարկությունները, եւ նրանք, իրենց հերթին, կուղեն դրանք իրենք նախագահներին: Վերջին երեք ամիսներին մենք ակտիվորեն մասնակցում էինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցակյին գործընթացին: Այսօր մենք կողմերին փոխզիջումային որոշում ենք առաջարկում: Մենք ցանկանում ենք, որպեսզի նմրանք մինչեւ նախընտրական արշավների սկիզբը համաձայնության գան հիմնային սկզբունքների հարցով»,- այսօր հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների մասին, որն անցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսի մասնակցությամբ:Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ հնարավոր է համարում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից հիմնային սկզբունքների համաձայնեցումը մինչեւ առաջիկա ընտրությունները, եւ արտգործնախարարների ու նախագահների միջեւ հանիպման անցկացումը կախված է կողմերից, համանախագահները նրանց ռեակցիային են սպասում: Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունները հակամարտող կողմերի միջեւ հնարավոր պատերազմի մասին` Մ. Բրայզան նշել է. «Այս գործընթացը ձգվում է արդեն 10 տարի, եւ մենք բոլորս գիտակցում ենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է զուտ խաղաղ ճանապարհով», հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |