Թուրքիան կհայտարարի, որ պատրաստ է անդամակցել Եվրամիությանը 2013 թվականին 1 փետրվարի 2008 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կհայտարարի, որ պատրաստ է անդամակցել Եվրամիությանը 2013 թվականին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա ընդգծել է, որ ներկայումս Թուրքիան ոչ միայն ԵՄ-ի անդամակցության թեկնածու է, այլ նաեւ մասնակից երկիր:Անդրադառնալով ինտեգրման գործընթացին` նախարարը նշել է, որ Եվրամիության հետ բանակցային գործընթացը շարունակվում է կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունենրի ինտենսիվ աշխատանքի շնորհիվ: Բաբաջանը ասել է, որ ԵՄ-ի հետ տարբեր ուղղություններով աշխատանքները առաջ տանելու նպատակով վերջին հինգ ամիսներին Անկարան եւ Բրյուսելը 229 համատեղ նիստ են գումարել: Այդ ընթացքում իրականացվել է 46 այց ԵՄ երկրներ պետության ղեկավարի եւ կառավարության, ինչպես նաեւ նախարարների մակարդակներով: Նա հայտարարել է, որ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը արդեն իսկ Թուրքիայի առօրյա կյանքի եւ աշխատանքի մի մասն է կազմում: «Մենք չենք կարող դանդաղեցնել գործընթացը միայն այն պատճառով, որ ԵՄ անդամ 27 երկրներից մեկին ինչ-որ բան դուր չի գալիս»,-ասել է Բաբաջանը: Նախարարը նաեւ նշել է, որ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ամենանշանակալի նախագծերից մեկն է, գրում է «Միլիեթը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը մերժել են Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում: Եվրամիության հետ հարաբերություններում Թուրքիան կստանա արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |