Ադամ Շիֆ. Հայոց ցեղասպանության ժխտումը վտանգում է թուրք ազգի ապագան 1 փետրվարի 2008 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հարգել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը եւ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտելով լրագրողի սպանությունը, կոչ է արել Թուրքիային չեղյալ հայտարարել 301-րդ հոդվածը եւ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Ադամ Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը: «Ընտանիքիս եւ բարեկամներիս հետ մեծ վշտով հարգեցինք խիզախ լրագրող, «Ակոս» թերթի խմբագրի հիշատակը, որն իր կյանքի գնով պաշտպանում էր պատմական արդարությունը եւ պայքարում էր 1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-հայտարարել է կոնգրեսականը: Իր հայտարարության մեջ Կոնգրեսի ներկայացուցիչը նշեց, որ Հրանտ Դինքի սպանությունը ապացուցում է, որ Թուրքիայում բացակայում են խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքները: Հայոց ցեղասպանության ժխտումը վնասում է հենց Թուրքիային եւ վտանգում այդ կարեւոր ազգի ապագան: Ա.Շիֆը հիշեցրել է նաեւ, որ Հ.Դինքի սպանությունից հետո, որը ժամանակին եւս դատապարտվել էր 301-րդ հոդվածով «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար եւ դատապարտվել էր վեց ամսվա պայմանական ազատազրկման, նույն հոդվածով դատական հետապնդման ենթարկվեց նրա որդին` Արատ Դինքը, որը հրատարակել էր հոր հարցազրույցը, որտեղ ասվում էր Հայոց ցեղասպանության մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |