Ռուսաստանն ավտոմատ կերպով չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը

PanARMENIAN.Net - Նույնիսկ եթե Արեւմուտքը ճանաչի Կոսովոյի անկախությունը, Ռուսաստանն ավտոմատ կերպով չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անկախ ռազմական փորձագետ Պավել Ֆենգելգաուերը: Սակայն, նրա խոսքերով, Ռուսաստանը նախկինի պես, ինչպես խորհրդային շրջանում, անկանխատեսելի երկիր է, եւ ոչ ոք չգիտի, թե ով, երբ եւ ինչ կարող է մտածել Կրեմլում: «Դիվանագետները գտնում են, որ Ռուսաստանը չպետք է ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, ինչպես նաեւ Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա պարզ է: Թեեւ, կրկնում եմ, Ռուսաստանում այժմ այնպիսի իրավիճակ է, որ դժվար է կանխատեսումներ անել:



Միեւնույն ժամանակ, չնայած Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման վերաբերյալ տարբեր կարծիքների առկայությանը, Ռուսաստանը պատրաստ չէ օգնել Վրաստանին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների կարգավորման հարցում, ինչպես նաեւ այդ տարածքների անկախությունը ճանաչելուն»,-հայտարարել է նա, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---