Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը «դատապարտում է» Հայաստանին

PanARMENIAN.Net - Իսլամական կոնֆերանսի կազմակերությունը Կահիրեում կայացած Խորհրդարանական միության 5-րդ գագաթնաժողովում ճանաչել է Կիպրոսի թուրքական հանրապետությունը թուրքական պատվիրակության ակտիվ լոբբինգի արդյունքում: «ԻԿԿ անդամներն իրենց համերաշխությունն են հայտնել Կիպրոսի թուրքական հանրապետությանը եւ որոշել են հարաբերություններ հաստատել նրա հետ` մեկուսացումից դուրս բերելու նպատակով»,-ասվում է հռչակագրում:



Հռչակագրում անդրադարձ կա նաեւ ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, դատապարտվում է «Հայաստանի կողմից Ադրբեջանի մի մասի օկուպացումը», ինչպես նաեւ թուրք փոքրամասնության հանդեպ խտրականությունը Արեւմտյան Ֆրակիայում (Հունաստան), գրում է The New Anatolian գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---