Թուրքիան բողոքում է հիջաբի դեմ 4 փետրվարի 2008 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Թուրքիայի ողջ տարածքում կանանց կազմակերպությունների հանրահավաքներ են կայացել` երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու թույլտվության դեմ: Հանրահավաքները կազմակերպվել էին 18 վայրերում, նրանց կենտրոնը դարձել էր Անկարայում Աթաթուրքի դամբարանը: Հանրահավաքը կազմակերպել էին կանանց կազմակերպությունները` քաղաքական կուսակցությունների, արհմիությունների եւ մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ: Հանրահավաքի մասնակիցները ժամը 2-ին երթով անցել են դեպի Աթաթուրքի դամբարան տանող Առյուծների ծառուղով: Մյուս 17 հանրահավաքները կայացել են Աթաթուրքի հուշարձանների մոտ: Ընդամենը մասնակցել են 35 կազմակերպություններ: Հանրահավաքների կազմակերպիչներն ընդգծում են, որ հիջաբ կրելու թույլտվությունը համալսարաններում կայանում է նրանում, որ նման արգելքը չեղայլ հայտարարելու կողմնակիցները «ցանկանում են գլխաշորով ծածկել ոչ միայն կանանց, այլ նաեւ ողջ քաղաքական ռեժիմը», հաղորդում է turtsia.ru-ն: Ըստ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանի, Թուրքիայի խորհրդարանում հիջաբ կրելու թույլտվությունն արտոնող օրինագծի հայտնվեը վկայում է հասարակության շրջանում իսլամիստական տրամադրությունների աճի եւ Թուրքիան աշխարհիկ պետություն հռչակած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարներից որոշ առումով հրաժարվելու մասին: «Միանգամայն հնարավոր է, որ Սահմանադրության երաշխավոր համարվող զինվորականների զուսպ հայտարարությունը բացատրվում է նրանով, որ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության եւ Գլխավոր շտաբի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Էրգենեկոն» կազմակերկության բացահայտման վերաբերյալ, որի մասին տեղեկությունները փոխանցվել են Գլխավոր շտաբ ԱԶԿ-ի կողմից: Փոխարենը զինվորականները որոշել են կտրուկ հայտարարություններ չանել»,-նշել է հայ փորձագետը: Հիջաբի կրումը արտոնող օրինագիծը Թուրքիայի խորհրդարան ներկայացվեց փետրվարի 1-ին: Հավանաբար, այն կհաստատվի, քանի որ խորհրդարանում մեծամասնություն են կազմում ԱԶԿ-ի պատգամավորները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ |